Միջազգային

Ֆինլանդիան վերադարձնում է սահմանին սահմանափակումները տասը երկրների համար

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան վերադարձնում է սահմանին սահմանափակումները տասը երկրների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի կառավարությունիը որոշում Է ընդունել վերադարձնել սահմանին սահմանափակումները տասը պետություններից երկիր ժամանողների համար՝ այդ երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Ֆինլանդիայի ԱԳ նախարարության ղեկավար Մարիա Օհիսալոն:

«Կառավարությունը որոշել Է, որ ուղեւորությունների համար սահմանափակումները եւ ներքին սահմաններին (Շենգենի գոտու ներսում) վերահսկողությունը կրկին կմտցվեն Նորվեգիայից, Դանիայից, Իսլանդիայից, Գերմանիայից, Հունաստանից եւ Մալթայից ժամանողների համար, սահմանափակումները կվերադարձվեն նաեւ Իռլանդիայի, Սան Մարինոյի, Ճապոնիայի եւ Կիպրոսի համար»,- ասել Է նա:

Նախարարը նշել Է, որ Ֆինլանդիա մուտքի պայմաններն այժմ ամենախիստն են Եվրոպայում: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 24-ին:

Բացի դրանից, Ֆինլանդիայի Տրանսպորտի եւ հաղորդակցությունների գործակալությունը ներկայումս պատրաստում Է որոշում Ֆինլանդիայի Տուրկուի եւ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի միջեւ թռիչքների հնարավոր դադարեցման մասին, որտեղից Ֆինլանդիա Է ժամանել արդեն 40-ից ավելի կորոնավիրուսով ախտահարված: Ֆինլանդիայում նոր կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 24-ով՝ օգոստոսի 18-ին հասնելով 7 776-ի:

Համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրվել Է 334 մահացու վախճան: Վերջին գնահատումների համաձայն՝ հանրապետությունում դիտվում Է մեկ օրում վարակումների թվի ակնհայտ աճ՝ հուլիսի սկզբի ցածր ցուցանիշների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում