Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն շփման մեջ են առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ՉԺՀ-ից իր պաշտոնակիցների հետ շփման մեջ Է երկու երկրների միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ բարձր մակարդակի նոր բանակցություններ պլանավորված չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին նախագահական մամուլի միավորման լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը:

«Չկան հետաձգված բանակցություններ: Այս պահին չկան պլանավորված բանակցություններ: Լայթհայզերը շարունակում Է զրուցել չինացի պաշտոնակիցների հետ, այդ թվում (Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի) գնումների եւ իրենց համաձայնությունների կատարման մասին: (…) Նրանք (Չինաստանը – ծանոթ. խմբ.) կատարել են մի շարք զգալի գնումներ գյուղատնտեսության բնագավառում»,- մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը Մեդոուզի խոսքը:

«Ոչ մի կարգի բանակցություններ ծրագրված չեն: Ակնհայտ Է, որ առեւտրական նեկայացուցիչները միմյանց հետ շփվում են բավականին կանոնավոր հիման վրա: Ինձ թվում Է՝ (ԱՄՆ-ի) նախագահը (Դոնալդ Թրամփը) եւ շատ ամերիկացիներ իսկական հիասթափություն են ապրում (…) այն բանի վերաբերյալ թափանցիկության պակասի պատճառով, ինչ տեղի Է ունեցել (կորոնավիրուսի հետ), ինչպես Է դա տեղի ունեցել,- հավելել Է Մեդոուզը: Մամուլի միավորման տվյալներով նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի նախագահը «չի ասել, թե հեռանում Է առեւտրական գործարքից»: «Նա ասել Է, որ (դրա) ամփոփում Է կատարում»,- պարզաբանել Է Սպիտակ տան աշխտակազմի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան