Բրիտանական նավերը վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

«Մեծ Բրիտանիան գործարկում Է ուկրաինական ռազմածովային ուժերի ամրապնդման բազմազգային վարժանքներ՝ արեւելքից սպառնալիքներին դիմակայելու համար»,-ասվում Է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ուկրաինա իր այցի ընթացքում Ուոլեսը հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը մտադիր Է աշնանը նավեր ուղարկել համատեղ վարժանքների համար:

«Ծովային վարժանքներ անցկացնելու նախաձեռնությունը եւս մեկ քայլ առաջ Է պաշտպանության բնագավառում Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի հարաբերություններում: Մենք արդեն ուկրաինացի հազարավոր զինվորականների ենք օգնել մի շարք հմտություններում՝ սկսած առաջին օգնություն ցուցաբերելուց եւ ավարտված օպերատիվ պլանավորմամբ. այդ ամենը պաշտպանում Է նրանց տարածքային ամբողջականությունը»,-ասվում Է հայտարարության մեջ:

«Ծովային վարժանքների նախաձեռնությունը Ուկրաինայի ռազմածովային ուժերին հնարավորություն կտա Էլ ավելի սերտորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանելու սեւծովյան տարածաշրջանը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում Է, որ Կիեւ կատարած իր այցի ընթացքում նախարարը հանդիպում Է ունեցել ուկրաինացի իր պաշտոնակից Անդրեյ Տարանի եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ

Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը