Միջազգային

Սիրիայում պայթյունից ռուս գեներալ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում պայթյունից ռուս գեներալ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգությամբ ռուս ռազմական ոլորտի ավագ խորհրդական՝ գեներալ-մայորը զոհվել է Սիրիայում ավտոշարասյան պայթեցնելու հետևանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:

Ռուս և թուրք զինվորականները պարեկություն են իրականացնում Մ-4 մայրուղու վրա։

Բացի այդ, տուժել է ևս երկու զինծառայող, ովքեր նույնպես Ռուսաստանից են։ Միջադեպը տեղի է ունեցել Դեյր էզ Զորի մոտակայքում մարդասիրական ակցիայի անցկացումից հետո շարասյան վերադարձի ճանապարհին: Գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։

Գեներալ-մայորին շտապ տարհանել և բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Նրան հետմահու կպարգևատրեն։

ՊՆ-ում խոստացել են ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը զոհվածի ընտանիքին:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում