ԱՀԿ-ի ղեկավարը բոլոր պետություններին կոչ Է արել միանալու պատվաստանյութերի գործընկերային ծրագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ Է արել միանալու COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն Է արդարացի հիման վրա բոլոր երկրների ապահովումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, երբ այն հայտնվի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտնել Է, որ նամակ Է հղել բոլոր երկրներին, որը բովանդակում Է այս խնդրանքը:

«COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարեւոր Է (պատվաստանյութերով) համատեղ ապահովման եւ ռիսկերի հակազդման համար: (…) Ահա թե ինչու այսօր ես նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- ասել Է նա:

Գլխավոր տնօրենը շարադրել Է համատեղ գործողությունների ենթադրյալ ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո: «Առաջին փուլում դոզաները կտրամադրվեն համամասնորեն եւ միաժամանակ (COVAX-ի մեխանիզմի) բոլոր մասնակից երկրներին՝ համընդհանուր ռիսկը նվազեցնելու համար»,- ասել Է նա: Երկրորդ փուլում հաշվի կառնվեն համաճարակաբանական իրավիճակը պետություններում՝ կախված «սպառնալիքից եւ խոցելիությունից»:

ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ աշխարհը համերաշխության կարիք ունի «COVID-19-ի համավարակի համատեղ լուծման համար: Նա հիշեցրել Է, որ կպանջվի «արագորեն արտադրել միլիարդավոր դոզաներ եւ այն հասցնել բոլորին, ով պատվաստանյութի կարիք ունի»: Խոսքը վերաբերում Է պատվաստանյութի «հարյուր միլիոնավոր սրվակներին», ինչպես նաեւ դրանց փոխադրման միջոցներին: Այդ առնչությամբ Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը համաշխարհային հանրակցությանը կոչ Է արել իրեն զգալու «նվագախումբ, որը երաժշտություն Է կատարում ներդաշնակությամբ, որպեսզի դրանից հաճույք վայելեն բոլորը», այլ ոչ թե գործել միայնակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա