Հարգում ենք նրա որոշումը. Մակունցը՝ ՍԴ դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հարգում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պարոն Ավետիսյանը ինքն է որոշել, որ կառավարությունը չդիտարկի իր թեկնածությունը, մենք հարգում ենք նրա որոշումը և մաղթում մասնագիտական հաջողություններ»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո է նման որոշում կայացրել, նշելով, որ Ազգային ժողովում 80 ձայն չի ստանա, Մակունցն ասաց, որ, հավանաբար, այդպիսի տպավորության պատճառ են դարձել իրեն ուղղված հարցերը:

«Հանդիպումն անցել է նույն ձևով, ինչպես բոլոր այլ թեկնածուների հետ: Հնչել են սուր հարցեր նաև, հավանաբար դա էր պատճառը, որ պարոն Ավետիսյանի մոտ այդպիսի տպավորություն էր»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Օգոստոսի 17-ին Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր համաձայնությունը հետ կանչելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր հուլիսի 23-ին: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ