Նոր կորոնավիրուսն իրենց ներկայացնում է ամենաբարդ մարտահրավերներից մեկը բժշկության համար. ԱՀԿ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 հիվանդությունը, որն առաջանում Է նոր կորոնավիրուսից, իրենից ներկայացնում Է ամենածանր մարտահրավերներից մեկը համաշխարհային առողջապահության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:
«Ցանկացած նոր հիվադնության բռնկում ներկայացնում Է նոր մարտահրավեր, սակայն լոգիստիկայի տեսակետից, COVID-19-ը դարձել Է ամենածանր մարտահրավերներից մեկը, որը երբեւԷ ծառացել Է մեր հանդեպ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский