Միջազգային

Պուտինը եւ Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսի իրադրությունը

2 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսում ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հաղորդել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Կանցլերն ընդգծել Է, որ Բելառուսի կառավարությունը պետք Է ձեռնպահ մնա խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելուց, անհապաղ ազատ արձակի քաղաքական բանտարկյալներին եւ համազգային երկխոսության մեջ մտնի ընդդիմության եւ հասարակության հետ՝ ճգնաժամը հաղթահարելու համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ խոսակցությունը տեղի Է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:

«Իրադրության շուտափույթ նորմալացման հույս Է հայտնվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաները ողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին, նախագահի ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ Է տարել պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել Է ձայների 80,1 տոկոսը:

Առաջին օրերին ակցիաները ճնշվում Էին ուժայինների կողմից, արդյունքների հետ չհամաձայնող ցուցարարների նկատմամբ կիրառել են արտասվաբեր գազ, ջրանետներ, լուսաաղմկահան նռնակներ, ռետինե փամփուշտներ:

Այնուհետեւ իրավապահ մարմինները դադարեցրել են հանրահավաքների ցրումը եւ ուժային մեթոդների կիրառումը: Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ Է ձերբակալվել: Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳ նախարարությունը, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, նրանց թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակից, մեկ ցուցարար զոհվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում