Միջազգային

Իսրայելական ռազմաօդային ուժերը գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտները Գազայի հատվածում

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ռազմաօդային ուժերը գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտները Գազայի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը լույս օգոստոսի 18-ի գիշերը գնդակոծել Է ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտները Գազայի հատվածում՝ ի պատասխան իսրայելական տարածքի պաղեստինյան գնդակոծումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Times of Israel-ը:

ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ասվում Է, որ այս անգամ թիրախ Էր դարձել «ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ընդերկրյա ենթակառուցվածքը»:

Սակայն, իսրայելական թերթի տվյալներով, հարվածները հասել են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի մերձակայքի այն տարածքներին, որոնք ընկած են հարավում, Եգիպտոսի հետ սահմանի մերձակայքում: Նաեւ իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Յասիր Արաֆաթի անվան օդանավակայանին:

Այդ գնդակոծումը Իսրայելի զինվորականներն իրականացրել են ի պատասխան պաղեստինյան հերթական գրոհի, որի ժամանակ կիրառել են օդապարիկներին ամրացված պայթուցիչներ: Այդ օդապարիկները պաղեստինցիները սահմանով նետում են Իսրայելի կողմը: Նախօրյակին դրանցից մեկի պատճառով հրդեհ Է տեղի ունեցել Իսրայելի Սդորոտհ քաղաքում, անմիջապես մանկապարտեզի մերձակայքում: Հրշեջներն արագորեն մարել են կրակը:

Նախօրյակին իսրայելական տանկերը գնդակոծել են ՀԱՄԱՍ խմբավորման դիտակետերը Գազայի հատվածում՝ այնտեղից օդապարիկներին ամրացված պայթուցիչների արձակմանն ի պատասխան: Նրանք կրակ են բացել ՀԱՄԱՍ-ի դիրքերին, որոնք գտնվում են Բեյթ-Խանուն եւ Խան-Յունիս քաղաքներից ոչ հեռու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում