Թրամփի վարչակազմը թույլատրեց նավթի եւ գազի արդյունահանումն Ալյասկայի բնական արգելոցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն Է տվել նավթի եւ գազի արդյունահանման պլանին Ալյասկայի նահանգի Ազգային արկտիկական բնական արգելոցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը: Համապատասխան պլանը մշակել Է ներքին անվտանգության նախարարությունը:

«Սույն ծրագրի կազմումն իրենով նշանավորում Է նոր փուլի սկիզբ ամերիկյան Էներգետիկական անկախության պատմության մեջ: Անգործության տարիները մնացել են անցյալում, եւ այժմ մենք ունենք արգելոցի Էներգետիկական ներուժի օգտագործման վճռական պլան ի շահ ամերիկցացիների ապագա սերունդների»,- հայտարարել Է գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Դեւիդ Բեռնհարթը, որի խոսքը մեջբերում Է AP գործակալությունը:

Ինչպես նշել Է գործակալությունը, մոտ ժամանակներս ԱՄՆ-ի իշխանությունները, եթե չլինեն դատական հայցեր, կարող են ձեռնամուխ լինել այդ օգտակար հանածոների արդյունահանման թույլատրագրեր տալուն արգելոցի 1,56 միլիոն ակր (ավելի քան 6,3 հազար քառակուսի կիլոմետր) տարածությամբ ափամերձ մասում՝ Ալյասկայի հյուսիսային ափին (Բոֆորտի ծովի ափ): Ըստ որում բուն հորատումը կսկսվի ոչ շուտ, քան մի քանի տարի անց»: Ընդգծված Է, որ պլանին հավանություն Է տվել Ալյասկայի նահանգապետ Մայքլ Դանլիվին, որն, ինչպես եւ Թրամփը, ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան