1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք գնդակոծել են Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Իգոր Նանիեւի ծառայողական ավտոմեքենան, հանրապետությունում հայտարարվել է«Կալանում» պլան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Sputnik-Հարավային Օսիան՝ վկայակոչելով հանրապետության ՆԳ նախարարության ներկայացուցչին:
«Անհայտ անձինք գնդակոծել են Հարավային Օսիայի ներքին գործերի նախարար Իգոր Նանիեւի ծառայողական ավտոմեքենան, նա չի տուժել»,- ասվում էհաղորդագրության մեջ:
Զրուցակցի խոսքով՝ հարձակումը տեղի էունեցել Ցխինվալում, Հունիսի 8-ի փողոցում մոտավորապես 22:30-ին: Հանցագործության վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, հանրապետությունում սահմանվել է«Կալանում» պլան, հաղորդել էՌԻԱ «Նովոստին»: