ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանրապետությունում տեսնում է նույն այն տրամադրությունները, որոնք եղել են 2018թ. թավշյա հեղափոխության օրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
«Այսօր նույն տրամադրությունն է հանրապետությունում, ինչ հեղափոխության ժամանակ, որովհետև հեղափոխությունը շարունակվում է: Շարունակվում է շատ վստահ ու հաղթական: Բոլոր ասպարեզներում` սկսած անվտանգայինից, վերջացրած՝ ենթակառուցվածքայինով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև մարդկանց, որոնք այսօր փորձում են հեղափոխության արժեքները պաշտպանել գործող իշխանություններից` նշելով, որ դրանք այն մարդիկ են, որ փորձել են ամեն կերպ խոչընդոտել հեղափոխությանը, ուստի չեն կարող խոսել հեղափոխության արժեքներից:
Նորայր Շողիկյան