Ալիևը փոխել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆայիա Մագբեթ օղլու Գուլիևին Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մեկ այլ հրամանագրով՝ Դուրսուն Հասանովը հետ էր կանչվել Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հուլիսի 12-21-ը Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահը դժգոհել էր տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպաններից: Ալիևը նշել էր, որ որոշ դեսպաններ չեն կարողանում պատշաճ մակարդակով պաշտպանել Ադրբեջանի շահերը: Ալիևը նախ պաշտոնանկ արեց Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, ապա նոր նախարար Ջեյհուն Բայրամովին հանձնարարեց զբաղվել դեսպանների խնդրով:

Օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էլդար Հասանովին հետ է կանչել Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից: Ֆինանսական ստուգումների արդյունքում հիմնավոր ապացույցներ էինք ձեռք բերվել, որ Հասանովը թույլ է տվել բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնում և կատարել է մի շարք այլ իրավախախտումներ: Օգոստոսի 13-ին Էլդար Հասանովը ձերբակալվել էր, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մինչև նոյեմբերի 3-ը:

Հայերեն English Русский

Մարտական գործողությունների պատճառով մոտ 310 հազար եմենցի է լքել իր տունը. ՄԱԿ

Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանի վարչապետը կոշտ արձագանք է տվել ԵՄ դեսպանի հայտարարություններին

Կառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը

Եթե իրավապահ մարմինները գործընթաց են սկսել, ուրեմն առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն․ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործով ձերբակալությունների մասին

Չեմ պատրաստվում համակերպվել այդ իրադրության հետ. Փաշինյանը՝ բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին

Google-ը հինգ երկրում աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատվել աշխատանքից

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը