Մշակույթ

Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանին կշնորհվի «Խաղաղության գրքեր 2020» մրցանակ

1 րոպեի ընթերցում

Իրանահայ մաեստրո Լորիս Ճգնավորյանին կշնորհվի «Խաղաղության գրքեր 2020» մրցանակ

ԹԵՀՐԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խաղաղության գրքեր 2020» մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովը այս տարի որոշել է մրցանակը հանձնել իրանահայ հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ Լորիս Ճգնավորյանին, հաղորդում է «IRNA»-ն։ Մրցանակը կհանձնվի մաեստրոյին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում սեպտեմբերի 12-ին կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ։

«Խաղաղության գրքեր» (The Books for Peace Award) մրցանակը մեքսիկացի լրագրող Խավիեր Վալդեսի հիշատակին նվիրված միջազգային մրցանակ է։ Լրագրողն սպանվել է Մեքսիկայում թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում։ Սկսած 2017 թվականից այս մրցանակն ամեն տարի շնորհվում է խաղաղության տարածման և մարդասիրական ծրագրերում ներգրավված մարդկանց և խմբերի, փոխանցում է լրատվամիջոցը։

Լորիս Ճգնավորյանը իրանահայ աշխարհահռչակ դիրիժոր և կոմպոզիտոր է։ Հեղինակ է դասական երաժշտության ավելի քան 70 կատարումների, 4 օպերայի և 6 սիմֆոնիայի։ Ծնվել է 1937. թ.-ին Իրանի Բորուջերդ քաղաքում։ 1989-1998 և 1999-2000 թվականներին եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը։

Հրաչյա Հակոբյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում