Տարածաշրջանային

Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, այլ Բաքվում

1 րոպեի ընթերցում

Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, այլ Բաքվում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, ինչպես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Բաքվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացնող աղբյուրը:

Ըստ այդմ, այսօր առավոտյան Հասանովը գտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում: Մի քանի ժամ անց նա ձերբակալվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից:

Ըստ այդ, Հասանովի՝ բելգրադում ձերբակալվելու ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվությունը հերքվել է:

Էլդար Հասանովը մեղադրվում է բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնման և այլ իրավախախտումների մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում