ՄԱԿ-ը Լիբանան կուղարկի 50 հազ. տոննա ցորենի ալյուր պարենի պակասի դեմ պայքարի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) 50 հազար տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան հանրապետությունում պարենի պակասության դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

Օգոստոսի 10-ին ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին հայտարարել Է, որ Լիբանանում կարող Է հացը վերջանալ, եթե նավահանգստի աշխատանքը չհաջողվի վերականգնել երկու շաբաթվա ընթացքում: Նա հավելել Է, որ ավելի վաղ հանրապետություն Է ուղարկվել 17,5 հազար տոննա ցորենով բեռնված նավ, «որը կարող Է արդեն երկու շաբաթից ժամանել Բեյրութ, ինչը կկարողանա Լիբանանը հացահատիկով ապահովել 20 օր»: Բացի դրանից, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի երեք բեռնատար ինքնաթիռներ պարենով բեռնված արդեն ժամանել են Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայան: Բեյրութի նավահանգստի պահեստում հուժկու պայթյունը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին:

Պայթյունի ալիքից ոչնչացվեցին կամ վնասվեցին տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնաց անօթեւան: Զոհվեց առնվազն 154 մարդ, տուժեց շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Բուն նավահանգիստը, որով անցնում Էր Լիբանանի ներմուծման ավելի քան 75 տոկոսը, այժմ չի գործում: еклама 20 Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման ախատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով