Միջազգային

Մայքլ Փոմպեոն ժամանել Է Չեխիա

1 րոպեի ընթերցում

Մայքլ Փոմպեոն ժամանել Է Չեխիա

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայքլ Փոմպեոն ժամանել Է Չեխիա: Ամերիկյան հատուկ ինքնաթիռն օգոստոսի 11-ին վայրԷջք Է կատարել Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքական գործչին ուղեկցող պատվիրակության անդամներն ինքնաթիռից դուրս են եկել բժշկական դիմակներով, իսկ պետքարտուղարն ինքը եւ նրա տիկինն՝ առանց դիմակի, հայտնել Է CTK լրատավարան գործակալությունը: Բանակցությունների գլխավոր թեմաներ կդառնան Չեխիայի եւ ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարներն անվտանգության եւ առեւտրի բնագավառներում, 5G ցանցերի զարգացումը, ինչպես նաեւ իրադրությունը Եվրոպայում եւ աշխարհում՝ հաշվի առնելով Չինաստանի եւ Ռուսաստանի ակտիվությունը միջազգային ասպարեզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում