Իրանում կարծում են, որ Թրամփը Թեհրանի հետ գործարքի մասին հայտարարել Է ձայներ ներգրավելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը վերընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Թեհրանի հետ գործարքի կնքման մասին արված Է բացառապես ընտրողների ձայներ ներգրավելու համար: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին այդ կարծիքն Է հայտնել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Թվում Է, թե վերջին հայտարարությունները ոչ մի այլ նպատակ չունեն, բացի ընտրություններում ձայներ ներգրավելուց»,- մեջբերում Է անում նրա խոսքից IRNA գործակալությունը:

Ռաբիիի խոսքով՝ «նույնիսկ եթե Թրամփը վերընտրվի երկրորդ ժամկետով, քանի դեռ նա շարունակում Է Իրանի վրա ճնշման քաղաքականությունը, ոչ մի գործարքի նրան չի հաջողվի հասնել»: Քաղաքական գործիչը նշել Է, որ «Թրամփը չորս տարի ուներ, որպեսզի ճիշտ ուղի ընտրեր եւ Իրանի հետ հաջող դիվանագիտություն սկսեր»: «Նա ոչ միայն չարեց դա, այլեւ թույլ տվեց ԱՄՆ-ի համար ամենախոշոր սխալները վերջին տասնամյակների ընթացքում»,- հավելել Է նա: Օգոստոսի 10-ին Թրամփը հայտարարել Է, թե ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում համաձայնության կհասնի Իրանի հետ իր վերընտրման դեպքում: Նրա խոսքով՝ իրանական կողմի ամենամեծ երազանքը նախագահական ընտրություններում դեմոկրատներից ամենահավանական թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հաղթանակն Է, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան