Գերմանիայի ԱԳՆ-ում գնահատել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են, որպեսզի դրանք թողնվեն ճակատագրի քմահաճույքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին ինքնաթիռով Մոսկվա մեկնելուց առաջ լրագրողներին հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Հայկո Մաասը:

«Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են դրանք ճակատագրի քմահաճույքին թողնելու համար:

Առավել եւս ճիշտ Է, որ կորոնավիրուսի համավարակն Էլ ավելի Է դժվարացնում գերմանացիների եւ ռուսների միջեւ շփումը: Միայն եթե Մոսկվան ներգրավվի կարեւոր միջազգային հարցերի մեջ, մենք կհասնենք երկարաժամկետ արդյունքների: Հավասար չափով դա վերաբերում Է Ուկրաինայի արեւելքի, Լիբանանի եւ Սիրիայի իրադրությանը: Ռուսաստանի գործելակերպը նաեւ հանգուցային դեր Է խաղում սպառազինությունների նկատմամբ վերահսկության հարցում: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը գիտակցի այդ պատասխանատվությունը»,-հայտարարել Է Մաասը, որի խոսքը մեջբերում Է Գերմանիայի ԱԳ նախարարության հղումը: Մաասը հավելել Է, որ Մոսկվա այցելելուց հետո կուղեւորվի Սանկտ Պետերբուրգ: «Գերմանական վերմախտի կողմից Լենինգրադի շրջափակումն ավարտվել Է 75 տարի առաջ, դա ահավոր պատերազմական հանցագործություն Է ռուս ժողովրդի դեմ, որի համար Գերմանիան պատասխանատվություն Է կրում, եւ որը մենք երբեք չպետք Է մոռանանք»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի