Միջազգային

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ 

4 րոպեի ընթերցում

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ 

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոն 069 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 734 հազարը: Ապաքինվել է ավելի քան 12 միլիոն 928 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 200 հազար 394 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 165 հազար 619 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 035 հազար 582-ի, մահերինը՝ 101 հազար 136-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 226 հազար 229, մահերինը՝ 44 հազար 597:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 892 հազար 654 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 118 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 15 հազար մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 559 հազար 859 է, մահերինը՝ 10 հազար 408: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 480 հազար 278 ընդհանուր, 52 հազար 298 մահվան դեպքով: Պերուն առանձնանում է 478 հազար 024 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 21 հազար 072 մարդ:Հաջորդ տեղում հայտնված Կոլումբիան առանձնանցնում է 387 հազար 481 ընդհանուր, 12 հազար 842 մահվան դեպքով: Վարակվածների թվով Չիլին զբաղեցնում է 9-րդ տեղն: Այստեղ վարկվածների ընդհանուր թիվը 373 հազար 056 է: Վարակի հետևանքով մահացել է 10 հազար 077: Տասնյակը եզրափակում է Իսպանիան, որն առանձնանում է 361 հազար 442 ընդհանուր, 28 հազար 503 մահվան դեպքով:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 328 հազար 844 է: Վարակի հետանքով մահաերի թիվը կազմում է 18 հազար 616: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 240 հազար 804-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 844 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1250-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 30-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 49-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 668, որից ապաքինվել է 79 հազար 232-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 289 հազար 947 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 112 հազար 947, մահերինը՝ 184: Եգիպտոսում առկա է 95 հազար 492 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 009 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 525 է, մահացածներինը՝ 357: Լիբանանում կա 6 հազար 517վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 78: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 1188-ի: Վարակի հետևանքով մահացել է 52 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում