ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ 100 վիշապաքար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դրանցից 18-ը տեղափոխվել են իրենց նախնական տեղից, որոնցից հինգը պատկերագրված հատվածով գլխիվայր /փորնիվայր դրվել է ցեմենտի մեջ: Հիշյալ օբյեկտներից չորսը գտնվում է Արագածոտնի մարզում, մեկը՝ Երևանում․ մասնավորապես, Դաշտադեմ գյուղի գերեզմանոցում, Դավթաշեն գյուղի այգում, Անտառուտ գյուղից վեր՝ Տիեզերական ճառագայթների հետազոտության Նոր Անբերդ կայանում, Արագածի Քարե լճի մոտ՝ Ա. Ալիխանյանի անվան տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում, Երևանի Օղակաձև այգում: Վերջինը բերվել է Գեղամա լեռների Աժդահայուրտ վայրից: Նշված վիշապաքարերից 4-ի դիրքն արդեն ուղղվել է։

Օգոստոսի 11-ին Երևանի օղակաձև զբոսայգում մասնագետները կամփոփեն վիշապաքարերի ուսումնասիրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կներկայացվի նաև այգում ուղղահայց տեղադրված վիշապաքարը։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Կալիֆորնիայի «Արարատ Էսքիճյան թանգարանի» հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ վերահսկողությամբ և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ի համագործակցությամբ։ Ծրագրին աջակցել է նաև «Նուշիկյան ասոցիացիան»: Գիտական վերահսկողությունն ու ղեկավարումն իրականացնում է ԳԱԱ ՀԱԻ տնօրենի տեղակալ, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը:

Վիշապաքարերը, լինելով Հայկական լեռնաշխարհի ամենաուշագրավ հնություններից մեկը, իրենց հայտնաբերման սկզբից` 19-20-րդ դդ. սահմանին, արժանացան մեծ ուշադրության հետազոտողների կողմից: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2012 թ. սկսեց գիտական համագործակցություն, որի հիմնական խնդիրն է հետազոտել վիշապաքար երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով: Ուսումնասիրությունների արդյունքում արշավախումբը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղեկություններ է մոտ 100 վիշապաքարերի մասին: Ընդ որում, դրանցից մի մաս նախկինում անհայտ էին:

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս