Պապիկյանն այցելել է Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի շինարարական տեղամաս

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Սեւան-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամաս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրեց ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության պատասխանատուն, պետական միջոցների հաշվին մայիս ամսին Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում իրականացվում է ճանապարհաշինական խոշոր ծրագիր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո նախարար Պապիկյանը կիսվեց իր տպավորություններով: «Հսկայածավալ աշխատանք է կատարվել, այն էլ՝ բավականին կարճ ժամանակի ընթացքում: Այն դեպքում, երբ նախկինում սովորաբար նման ծավալի աշխատանքներն իրականացվում էին մեկ-երկու տարվա ընթացքում, ճանապարհաշինական կազմակերպությունը կարողացել է երկու ամսվա ընթացքում ավարտական փուլի հասցնել շինարարությունը: Շինարարության որակը բարձր են գնահատում նաեւ մեզ հետ համագործակցող միջազգային տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները: Սեւանա լճի հյուսիսային եւ արեւելյան ափի բնակավայրերի զարգացման համար այս ճանապարհի հիմնանորոգումը ձեռք է բերում հսկայական նշանակություն, բացի այն, որ այս ճանապարհը դառնում է Հայաստանի հյուսիսային մարզերն Արցախին կապող հիմնական ու ավելի կարճ ուղին: Սա, իհարկե, այսօր Հայաստանում իրականացվող հսկայածավալ ճանապարհաշինության ընդամենը մի հատվածն է, քանի որ մենք մեր առջեւ 500 կիլոմետր երկարության ճանապարհների հիմնանորոգման խնդիր ենք դրել այս տարի ու ձգտում ենք այն իրագործել ամբողջությամբ: Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում այս պահի դրությամբ դեռեւս ընթանում են ջրահեռացման համակարգի կառուցման եւ այլ կարգի նախապատրաստական աշխատանքներ՝ նախքան ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը: Երանոս-Ծակքար հատվածում տեսանք եւ լավ, եւ որոշակի թերացումներով ընթացող աշխատանքներ, որի համար արեցինք համապատասխան դիտողություններ: Որակի մասին հիմա վաղ է վերջնական գնահատակ տալը, սակայն մի բան պարզ է, որ իրականացված ճանապարհաշինական աշխատանքներն արդեն մի գլուխ բարձր են նախորդ տարում իրականացված աշխատանքներից եւ մի քանի գլուխ բարձր՝ ավելի վաղ ժամանակներում իրականացվածներից: Եվ այս ոլորտում մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում՝ մեր ճանապարհաշինությունը համապատասխանեցնելով միջազգային արդի չափորոշիչներին: Համոզված եմ, որ շուտով մենք կունանենք նաեւ այնպիսի ճանապարհաշինական կազմակերպություններ, որոնք ոչ միայն Հայաստանում կծավալեն որակյալ ճանապարհաշինություն, այլ նաեւ կմաասնակցեն միջազգային մրցույթների եւ ճանապարհաշինական աշխատանքներ կծավալեն նաեւ այլ պետություններում»,-ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւս այցի արդյունքների շուրջ ներկայացրեց իր դիտարկումները: «Մենք նախարար Պապիկյանի հետ եղանք շինարարական յոթ տեղամասերում, արեցինք դիտողություններ ու առաջարկություններ, քննարկեցինք ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծումները կտրվեն առանց ձգձգումների: Կարելի է ասել, որ մարզում շինարարական շատ եռուն շրջան է սկսվել, որը գնալով ավելի լայն թափ կառնի օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին: Շատ ծրագրերի մրցույթների արդյունքներն արդեն գտնվում են ամփոփման փուլում, եւ ուրախալին այն է, որ գրեթե բոլոր մրցույթներում եղել են մասնակից ու հաղթող ճանաչված ընկերություններ: Չնայած շինարարությունների ընթացքում նկատված թերություններին՝ ընդհանուր առմամբ մենք գոհ ենք մարզում ծավալված շինարարական աշխատանքների ընթացքից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները քննարկում ենք անմիջապես եւ գտնում համապատասխան լուծումները: Համոզված եմ, որ գործողության մեջ դրված բոլոր ծրագրերը մենք սահմանված ժամկետներում կավարտենք, եւ եղանակային պայմանները խոչընդոտ չեն հանդիսանա»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի