«Հեզբոլլահ»-ը հերքել է Բեյրութի նավահանգստում իրենց զենքի առկայության մասին տեղեկությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նավահանգստում «Հեզբոլլահ» խմբավորման զենքի առկայության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման լուրերը միտված են քաղաքականացնելու ողբերգությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեսաուղերձում ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահը:

«Մենք կտրականապես հերքում ենք Բեյրութում մեր որևէ նյութի կամ հրթիռի առկայությունը: Այն, ինչ հաղորդվում է, զրպարտություն է»,- ասել է Նասրուլլահը:

Լիբանանցիների շիաների առաջնորդը նշել է, որ պայթյունից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել են «Հեզբոլլահ» -ի ներգրավման վերաբերյալ, առանց նույնիսկ նախնական տեղեկություններ ունենալու իրական պատճառների մասին:

«Մենք հերքում ենք այն պնդումները, որ մենք վերահսկում ենք նավահանգիստը: Մենք ավելի շուտ գիտենք այն մասին, թե ինչ է գտնվում Հայֆայի նավահանգստում, բայց ոչ այն մասին, թե ինչ է գտնվում Բեյրութի նավահանգստում», - ավելացրել է Նասրուլլահը:

«Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր փորձել են կեղծ պատկերացում կազմել նավահանգստում տեղի ունեցածի մասին, ինչը կարող է լիբանանյան հասարակության մեջ միայն ավելի մեծ լարվածություն առաջացնել:

«Կան քաղաքական իրավիճակից օգտվելու փորձեր: Մենք համոզված ենք, որ ներկա ժամանակը քաղաքական և կուսակցական հարաբերությունների հստակեցման համար ամենահարմար ժամանակը չէ», - ասել է Նասրուլլահը:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը