Միջազգային

Ուկրաինայի ՀՊԲ-ն քրեական վարույթ է սկսել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ.պատճառը հակահայ հայտարարությունն է

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ՀՊԲ-ն քրեական վարույթ է սկսել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ.պատճառը հակահայ հայտարարությունն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է սկսել՝ ԱԳՆ-ի աշխատակցի գործողությունների մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում էAnalitikaUA.net-ը, այս մասին «Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դարիա Վոլոդինան, ով ապրիլին հրապարակել էր երկրի ԱԳՆ-ի տխրահռչակ նամակը։

«Այս փաստաթուղթը ստորագրող ընկեր Բոդնարին հերթական ողջույնը, բայց այս անգամ արդեն՝ իրավապահ մարմիններից: Ոչ ոք իրավունք չունի, նախ՝ իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին, երկրորդ՝ նույն այդ նպատակով օգտագործել պաշտոնական դիրքը, և երրորդ՝ պաշտոն զբաղեցնել՝ միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակության համար բացարձակապես վնասակար տարր լինելով»,- գրել է պատգամավորը։

«Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի խորհրդարանի պատգամավորներին կոչ էր արել զերծ մնալ հայ համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառումներին մասնակցելուց և հրապարակային հայտարարություններում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում