Սփյուռք

Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲրիտանականAugment Bionicsընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

«30 հազար դիմավահանները բաշխվելու են հանրապետության բժշկական կենտրոններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրատվության կազմակերպմանն աջակցել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում