COVID-19. Մեքսիկան մահերի թվով աշխարհում երրորդն է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՏՍՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 795 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 683 հազարը: Ապաքինվել է ավելի քան 11 միլիոն 186 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 707 հազար 401 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 156 հազար 772 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 666 հազար 298-ի, մահերինը՝ 92 հազար 568-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 701 հազար 532, մահերինը՝ 36 հազար 587:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 845 հազար 443 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 462 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 14 հազար 058 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 493 հազար 183 է, մահերինը՝ 8 հազար 005: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 424 հազար 637 ընդհանուր, 46 հազար 688 մահվան դեպքով: Պերուն առանձնանում է 414 հազար 735 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 19 հազար 217 մարդ: Չիլիում վարկվածների ընդհանուր թիվը 355 հազար 667 է: Վարակի հետևանքով մահացել է 9 հազար 457: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 335 հազար 602 ընդհանուր, 28 հազար 445 մահվան դեպքով: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 306 հազար 752-ի, մահերինը՝ 16 հազար 982-ի: Թուրքիան առանձնանում է 230 հազար 873 ընդհանուր, 5 հազար 691 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1171-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 29-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 45-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 337, որից ապաքինվել է 78 հազար 989-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 275 հազար 905 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 110 հազար 695, մահերինը՝ 174: Եգիպտոսում առկա է 94 հազար 078 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 805 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 60 հազար 760 է, մահացածներինը՝ 351: Լիբանանում կա 4 հազար 555 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 61: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 757-ի: Վարակի հետևանքով մահացել է 43 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան