ՌԴ-ն քննարկում է միջազգային ավիահաղորդակցությունն օգոստոսի 11-ից ամբողջությամբ բացելու տարբերակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը դիտարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունն ամբողջությամբ բացելու հավանականությունը, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիաոլորտի իր աղբյուրներին: Նշվում է, որ այդ տարբերակը քննարկվել է վերջերս ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ խորհրդակցության ժամանակ:

Օգոստոսի 1-ից Ռուսաստանը մասամբ բացում է միջազգային ավիահաղորդակցությունը երեք պետությունների հետ՝ Մեծ Բրիտանիա, Տանզանիա, Թուրքիա: Ինչպես նաև բացվել է Ռուսաստան-Աբխազիա սահմանը: Նախօրեին օպերատիվ շտաբը տեղեկացրել էր, որ մշակվում է երկրների ցանկը ընդլայնելու տարբերակը: Մեկնաբանելով նշված երկրների հետ ավիահաղորդակցությունը բացելու հարցը՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ թռիչքները կվերականգնվեն փոխադարձ համաձայնության պայմաններում:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Ռուսաստանը մարտի 27-ից ամբողջությամբ փակել է կանոնավոր և չարտերային միջազգային ավիահաղորդակցությունը: Թռիչքներ իրականացվում են միայն քաղաքացիների տուն վերադառնալն ապահովելու համար:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 215-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Հայերեն Русский

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը

Հայ դասական երաժշտությունն ունի շատ մեծ լսարան և ճանաչում. ասուլիսում ներկայացվեցին սիմֆոնիկ նվագախմբի գալիք ծրագրերը

Apicius Armenia-ն նոր մասնաշենքով ընդլայնում է միջազգային չափանիշներով հյուրընկալության կրթության հնարավորությունները

Wizz Air-ի առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինի ասուլիսը

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները

Դասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը մեկնարկում է համաշխարհային պրեմիերայով

«Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի սպորտային այցեքարտերից մեկը. Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ

ՀՀ-ի և ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության լայն օրակարգ

ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների թեկնածուներ են առաջադրել