Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 30-ի երեկոյան Երուսաղեմում 16 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Ձերբակալվել Է հասարակական կարգը խախտելու եւ ցուցարարների, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման մեջ կասկածվող 16 մարդ»,-հայտարարել Է մամուլի ծառայությունը: Բողոքի ակցիան Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրի մերձակայքում անցկացվել Է հուլիսի 30-ի ուշ երեկոյան՝ Իններորդ ավայի պահքից հետո, որը սահմանվել Էր ի հիշատակ Առաջին եւ Երկրորդ երուսաղեմյան տաճարների կործանման եւ հրեական ժողովրդի պատմության մեջ մի շարք այլ ողբերագական իրադարձությունների:

«Եդիոտ Ահրոնոտ» հրատարակության տեղեկատվության համաձայն, ակցիային մասնակցել Է շուրջ երկու հազար մարդ: Բացի այդ, թերթը գրում Է, որ ձերբակալվածների թվում եղել Է ֆուտբոլային երկրպագուների La Familia խմբավորման առնվազն ութ անդամ, որոնք ծայրահեղ աջ հայացքներ ունեն եւ հանդես են գալիս բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:

Հուլիսի 28-ի երեկոյան հարձակում Էր կատարվել Թել Ավիվում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Սեւազգեստ հարձակվողները քարեր, ապակե շշեր են նետել եւ արտասվաբեր գազ կիրառել, ինչի արդյունքում տուժել Է հինգ մարդ:

Ինչպես հայտնել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը, «հարձակման եւ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել Է հանրահավաքի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվող մի քանի մարդ, հուլիսի 30-ի առավոտյան նրանց ազատ են արձակել՝ ենթարկելով տնային կալանքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկելել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում