Մադրիդցի դասախոսը հոդված է հրապարակել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, մի շարք լրատվամիջոցների թղթակից Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան հոդված է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Սերնան հոդվածում El Imparcial կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը, 2016թ. Ապրիլյան պատերազմին, ինչպես նաև հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Հուլիսի 12-ին ադրբեջանական զորքերն անակնկալ կերպով հարձակվեցին Տավուշի մարզի վրա ՝ Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանին սահմանակից տարածքում: Ռազմական գործողությունների ընթացքում զոհվեցին 12 ադրբեջանցի զինվորականներ,մեկ խաղաղ բնակիչ և չորս հայեր: Ադրբեջանական բանակն ականանետներով հրետակոծեց Այգեպար և Մովսես գյուղերը, սակայն, ի վերջո, հայկական բանակը դիմադրեց, և ադրբեջանական զորքերն ունեցան մեծ թվով զոհեր և նյութական կորուստներ: Այս ամենից հետո Բաքվի արձագանքը հայկական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանին սպառնալն էր»,- գրել է հոդվածի հեղինակը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը