Հիմնադրամը հատկացումներ կտրամադրի զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամություն ունեցողներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 24-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով հատկացումներ տրամադրել զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։

«Հատկացումներ կտրամադրվեն 2018–2020թթ․տեղի ունեցած 5 դեպքի մասով՝ երեք զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և երկու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների, ինչպես նաև 2015-2016 թթ. տեղի ունեցած 4 դեպքի մասով՝ 3 զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և մեկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողի։ Պայմանագրային զինծառայողներ Զոհրաբ Գևորգի Սիանոսյանի, Արթուր Մարտունի Նալբանդյանի, Հայկազ Բաբկենի Մաթևոսյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ: Իսկ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներ Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանին և Արտակ Վլադիկի Օհանյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական, համապատասխանաբար, 200 000 ՀՀ դրամ և 150 000 ՀՀ դրամ: Արթուր Մարտունի Նալբանդյանի ընտանիքին և Արտակ Վլադիկի Օհանյանին լրացուցիչ կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ օրենքով սահմանված կարգով՝ մինչև ավագ երեխայի չափահաս դառնալը»,- նշում են հիմնադրամից:

2015-2016թթ. տեղի ունեցած դեպքերի մասով հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները փոխանցվելու են շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ