Միջազգային

Ռուսաստանը մեկ օրում հրադադարի ութ խախտում Է գրանցել Սիրիայում

2 րոպեի ընթերցում

 Ռուսաստանը մեկ օրում հրադադարի ութ խախտում Է գրանցել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտման փաստերի գծով հանձնաժողովը մեկ օրում Սիրիայում հրադադարի ութ խախտում Է գրանցել, Թուրքիան՝ մեկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում զետեղված լրատվական բյուլետենում:

«Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների փաստերի առնչությամբ հարցերի քննարկման ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ներկայացուցչության ռուսական մասը գրանցել Է նահանգներում կրակ բացելու ութ փաստ՝ Իդլիբում՝ 4, Լաթաքիայում՝ 2, Հալեպում՝ 2: Ներկայացուցչության թուրքական մասը կրակ բացելու մեկ փաստ Է գրանցել Իդլիբի նահանգում»,-ասվում Է բյուլետենի տեքստում: Օրվա ընթացքում Հրադադարի կենտրոնում անցկացվել Է հումանիտար մեկ ակցիա՝ Հուսայնիա բնակավայրում (Դամասկոսի նահանգ) հանձնվել Է պարենային 400 հավաքածու՝ 2,134 տոննա ընդհանուր քաշով:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել Է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պլանի վրա հանդես Է գալիս քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում