Տարածաշրջանային

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել. Գարո Փայլանը հորդորով դիմել է ՆԳՆ-ին

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել. Գարո Փայլանը հորդորով դիմել է ՆԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հայ երիտասարդը ծեծի է ենթարկվել մի խումբ ադրբեջանցիների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականն՝ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիայից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում ապրող և աշխատող հայերը։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Նշվում է, որ սկզբում խոսակցություն է գնացել ղարաբաղյան հակամարտության մասին, այնուհետև ադրբեջանցիներն անցել են հարձակման:

Սոցիալական ցանցում տարածվել է խմբակային ծեծի տեսագրությունը:

Դեպքի առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում