Հնդկաստանի արեւելքում ավելի քան 100 մարդ Է զոհվել հեղեղումների հետեւանքով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արեւեքում եւ հյուսիս - արեւելքում անցած օրը հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել Է 10-ով եւ հասել 110-ի: Հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով երկրի արտակարգ ծառայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ասամի հյուսիս - արեւելյան նահահանգի տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ տարածաշրջանում մուսոնային անձրեւների հետեւանքով Բրահմապուտրա գետի վարարման հարուցած հեղեղումների պատճառով տարածաշրջանում մեկ օրում զոհվել Է երեք բնակիչ:
Հուլիսի սկզբից ի վեր այնտեղ զոհվածների ընդհանուր թիվը հասել Է 103-ի:
Այդ ժամանակամիջոցում Ասամում տարերքի հարվածից տուժածների քանակը հասել Է 2,5 միլիոնի: Հեղեղումները վնաս են պատճառել 2 265 գյուղական բնակավայրերի նահանգի 33 շրջաններից 23-ում:
Հարյուր հազարավոր մարդիկ են տարահանվել հեղեղների գոտուց եւ տեղավորվել 457 ժամանակավոր ճամբարներում: Բիհարի արեւելյան նահանգում շարունակվում Է Գանգես գետի վարարումը: Վերջին 24 ժամում հեղեղներն այնտեղ հանգեցրել են յոթ մարդու մահվան:
Հուլիսին Բիհարում հեղեղներից տուժածների ընդհանուր թիվը հասել Է 1,5 միլիոնի: Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները մարդասիրական օգնություն են տեղ հասցնում նահանգի տուժած շրջանների բնակիչներին: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 26-ին ազգին հղած ուղերձում ընդգծել Է, որ երկրի կառավարությունն Ասամի եւ Բիհարի բնակչությանն օգանում Է բոլոր առկա միջոցներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: