Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ մարզի գյուղատնտեսության ձեռքբերումներին եւ հիմնախնդիրներին

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Շողակաթ համայնքում Նկարիչների միության հանգստյան տանը հանդես գալով կիսամյակային աշխատանքային հաշվետվությամբ, խոսեց մարզի գյուղատնտեսության այս տարվա ձեռքբերումների եւ հիմնախնդիրների մասին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ ինքն ասուլիսի կազմակերպման վայրը հատուկ նպատակով է ընտրել, որպեսզի այն գրավի զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող մարդկանց: «Նկարիչների միությանը պատկանող հանգստյան այս գոտին մարզի զբոսաշրջության կարեւոր այցեքարտերից մեկն է, տասնամյակների հարուստ պատմություն ունեցող կառույց, որն այսօր, սակայն, արդիականացման կարիք ունի: Հուսով եմ, որ այն իր հաճելի տեսքով կգրավի մեր գործարարներին»,-հույս հայտնեց մարզպետը: Ապա Գնել Սանոսյանը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց մարզպետարանի եւ համայնքապետարանների ձեռքբերումները այս տարվա ընթացքում: Ըստ ներկայացված հաշվետվության՝ գյուղատնտեսության ոլորտում Գեղարքունիքի մարզի 57 համայնքներում իրականացվել է գյուղատնտեսական կենդանիների հաշվառում: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են հակաանասնահամաճարակային կանխարգելիչ եւ ախտորոշիչ 10 միջոցառումներ, որոնց արդյունքում ծախսվել է 83.2 մլն դրամ: Պետական օժանդակության 11 ծրագրերից օգտվել են մարզի 1598 շահառուներ։ Պետության կողմից սուբսիդավորված գումարը կազմել է 367.1 մլն դրամ:

«Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում մարզի 6 սպառողական կոոպերատիվներ ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա եւ գյուղգործիքներ: 2020 թվականի առաջին կիսամյակում մարզի 4 համայնքներում կառուցվել է 8.15 կմ ջրագիծ՝ 30 մլն դրամ արժեքով, 6 համայնքների սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 10 միավոր գյուղտեխնիկա` 58.5 մլն դրամ արժողությամբ: Ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 93 վարկ՝ 72.8 մլն դրամ արժողությամբ, որի շրջանակներում ձեռք են բերվել տրակտորներ, կոմբայններ եւ գյուղգործիքներ: Մարզի 81578 հեկտար վարելահողերից ցանվել է 38450 հեկտարը, որը կազմում է ընդհանուր վարելահողերի 47.1 տոկոսը: Մարզի տարածքում պատրաստ են գործելու 4 սպանդանոցներ՝ Գավառում՝ 1, Սևանում՝ 2, Ճամբարակում՝ 1։ Եւս երկուսը ՝ Վարդաձոր եւ Լիճք համայնքներում, պատրաստ կլինեն 2 ամսից: «Այս ոլորտում ամենացավալի հարցը շարունակում է մնալ վարելահողերի մշակության խնդիրը: Չնայած մեր գործադրած ջանքերին՝ մարզի շատ տնտեսություններ իրենց պատկանող վարելահողերը մշակելու մեջ դեռեւս շահագրգռվածություն չեն ցուցաբերում, իսկ երբ առանձին ներդրողներ փորձում են հողերի մշակության ծրագրեր իրականացնել, հողի սեփականատերերի կողմից հանդիպում են լուրջ արգելքների: Այդ պատճառով կառավարությունը պետք է գտնի համարժեք քայլեր՝ հողագործությանն ու անասանապահությանը անարգել զարկ տալու համար»,-կարեւորեց բանախոսը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն العربية

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է