ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների և նրանց ծնողների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Բուհերի ընդունելությունն այս տարի անցկացվել է ըստ հաստատված նոր կարգի. դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար եւ վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով ընդունվելու որոշումը մրցույթից դուրս է թողել բարձր միավորներ հավաքած բազմաթիվ դիմորդների: Նրանք առաջարկել են քննարկել բուհերի համապատասխան ֆակուլտետներում լրացուցիչ տեղեր ավելացնելու խնդիրը, ինչպես նաեւ դիտարկել երկրորդ կամ երրորդ հայտով հայտարարագրված մասնագիտությունների մրցույթին մասնակցելուն վերաբերող հարցերը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս օրերին բազմաթիվ նամակներ եւ դիմումներ է ստանում: Ըստ նրա՝ առկա է մի իրավիճակ, երբ քննության արդյունքում բարձր միավոր ստացած դիմորդը չի կարողանում իր ընտրած մասնագիտությամբ ուսանողի կարգավիճակ ստանալ: Վահե Էնֆիաջյանը կարծիք է հայտնել, որ կարելի է գտնել հարցի լուծման իրավական տարբերակներ: Նա ներկաներին է փոխանցել խմբակցության փորձագետների եւ իրավաբանների կողմից պատրաստված եզրակացությունը: Վահե Էնֆիաջյանն առաջարկել է ուսումնասիրել փաստաթուղթը եւ համատեղ քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ: ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ դիմել է ԿԳՄՍ նախարարին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան