Մեծ Բրիտանիան եւս 100 մլն ֆունտ կներդնի COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը հզորացնելու գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է նախարարների կաբինետի հայտարարության մեջ: Սպասվում Է, որ միջոցները կուղղվեն Էսեքսի կոմսության ինովացիոն կենտրոնի զարգացմանը, որի բացումը պլանավորված Է 2021 թվականի դեկտեմբերին:

«Կենտրոնը հնարավորություն կունենա մեկ ամսում արտադրել 1 միլիոն չափաբաժին՝ ապահովելով պատվաստանութեր եւ ժամանակակից դեղամիջոցներ արտադրելու Մեծ Բրիտանիայի հնարավորությունը, այդ թվում՝ ապագայում առաջացող հիվանդությունների համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Նոր հաստատությունը կհամալրի Օքսֆորդշիրում կառուցվող պատվաստանյութերի բնագավառի արտադրա-ինովացիոն կենտրոնը (Vaccines Manufacturing and Innovation Centre, VMIC): Դրա բացումը նշանակված Է 2021 թվականի ամռանը: Գործարանի հզորությունը թույլ կտա պատվաստանյութով ապահովել Մեծ Բրիտանիայի ամբողջ բնակչությանը, նշել են կառավարությունում:

Միացյալ Թագավորության բիզնեսի գործերի նախարար Ալոք Շարման նշել Է, որ իշխանությունները ջանում են, որպեսզի Մեծ Բրիտանիայի բնակիչները կարողանան պատվաստումներն ստանալ պատվաստանյութի պատրաստ լինելուն պես: Այս շաբաթ ավելի վաղ Օքսֆորդի համալսարանից COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակողները հայտարարել են, որ իրենց մշակումը հաջողությամբ Է անցել փորձարկումների առաջին փուլը: ChAdOx1 nCoV-19 անվանումն ստացած պատվաստանյութի թեստավորմանը ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 21-ն ընկած ժամանակաշրջանում մասնակցել Է 1077 մարդ: Պատվաստումը փորձարկումների մասնակիցների մոտ հանգեցրել Է COVID-19-ի հակամարմինների մշակման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին