Հունաստանի ԶՈՒ-ն Թուրքիայի գործողությունների պատճառով բերվել է պատրաստվածության բարձր մակարդակի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի զինված ուժերը բարձր մակարդակի պատրաստվածության են բերվել Կաստելորիզո կղզուց ոչ հեռու հետազոտություններ սկսելու Թուրքիայի մտադրությունների պատճառով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով հունական լրատվամիջոցներին:

«Կատիմերինի» թերթի տվյալներով ՝ Անթալիայի հիդրոգրաֆիական ծառայությունը հայտնել է Կաստելորիզոյից հարավ և արևելք ընկած տարածքում մինչև օգոստոսի 2-ն իրականացվելիք ուսումնասիրությունների մասին: Անկարայում հայտարարվել է, որ Oruc Reis հետազոտական նավը գտնվելու է այդ շրջանում, և այդ պատճառով Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել ամբողջ երկրում:

Թերթի տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելացել է ակտիվությունը Ակսազ ռազմածովային բազայում, այնտեղից դուրս են եկել 15 նավեր, ինչը տագնապ է առաջացրել ինչպես Աթենքում, այնպես էլ ռազմական նավատորմում:

«Կատիմերինի»-ն հայտնում է, որ ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը Կիպրոսից վերադառնում է Աթենք, ուր նա մեկնել էր նախօրեին՝ 1974թ. թուրքական ներխուժման 46-րդ տարելիցի օրը:

«Նշվում է, որ Աթենքը պատրաստ է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ընդհանուր ճգնաժամի բռնկմանը մինչև աշնան սկիզբը, քանի որ վերջին ժամանակներս նշաններ են հայտնվում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է արագացնել տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը: Թուրքական ակտիվության հնարավոր բարձրացումն ուղղված կլինի կամ Հունաստանի և Եգիպտոսի միջև բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման մասին համաձայնագրի կանխմանը, կամ ԱՄՆ ընտրություններից առաջ իրադարձությունների զարգացման արագացմանը, քանի դեռ եվրոպացիներն աշխատում են ամառային տեմպերով», - գրել է թերթը ։

Կաստելորիզո կղզին հայտնվել է Հունաստանի և Թուրքիայի միջև ծովային գոտիների սահմանազատման և բացառիկ տնտեսական գոտու սահմանման վեճերի կենտրոնում: Թուրք պաշտոնյաներն անթույլատրելի են համարում, որ Կաստելորիզո փոքրիկ կղզին, որը գտնվում է Թուրքիայի ափերից երկու կիլոմետր հեռավորության վրա և հունական մայրցամաքային պետությունից 570 կիլոմետր հեռավորության վրա, իր սեփական տարածքից 4 անգամ ավելի մեծ ծովային իրավազորության գոտի է ստեղծում: Հունաստանը հայտարարում է, որ Կաստելորիզոն բնակեցված կղզի է, այն ծովային գոտիներում ունի նույն իրավունքները, ինչ մայրցամաքային տարածքները ՝ անկախ դրա չափից։

Հայերեն Русский

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները