Շվեյցարիայի եւ Ուկրաինայի նախագահները հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի եւ Ուկրաինայի նախագահներ Սիմոնետա Սոմարուգան եւ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ ճեպազրույցում հայտնել Է Ուկրաինայի պետության ղեկավարը:
«Վաղը չԷ մյուս օրը մենք կայցելենք Դոնբաս եւ մեր քաղաքացիներին ճակատամերձ գոտում»,- ասել Է Զելենսկին: «Ինձ համար շատ արժեքավոր Է եւ կարեւոր,- շարունակել Է նա,- երբ աշխարհի ղեկավարները, որոնք ժամանում են Ուկրաինա, ինձ հետ մեկնում են Արեւելք եւ անձամբ տեսնում, թե Ուկրաինային որքան տառապանքներ Է պատճառել պատերազմը»:
Զելենսկու խոսքով՝ իր շվեյցարացի պաշտոնակիցը բանակցությունների ժամանակ ընդգծել Է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ Է ակտիվորեն օգնելու Դոնբասին, մասնավորապես, խմելու ջրի ապահովման գործում ենթակառուցվածքային նախագծերի արդիականացման միջոցով:
Ինչպես ընդ որում ասել Է Զելենսկին, Շվեյցարիան միակ պետությունն Է, որը մարդասիրական օգնություն Է տրամադրում ուկրաինացիներին, ովքեր Դոնբասում պատերազմի հետեւանքով տուժել են սահմանազատման գծի երկու կողմերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: