Երևանում ցուցադրվեցին ԶՈՒ կողմից վերջին օրերին խոցված ադրբեջանական ԱԹՍ-ները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում ցուցադրվեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:

«Արմենպրես»-ի փոխացնմամբ` ՀՕՊ զորքերի վարչության շտաբի պետ, ՀՕՊ զորքերի պետի տեղակալ գնդապետ Գարիկ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Զինված ուժերի ծառայողները հնարավորություն կունենան ուսումնասիրել ադրբեջանական ԱԹՍ-ները, որոնց մեծ մասն իսրայելական արտադրության են:

«Մեր Զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին խոցել են ադրբեջանական 10 միավոր հարվածային, 1 ռազմավարական և 3 հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր»,- ասաց Մովսեսյանը:

ՀՕՊ զորքերի վարչության շտաբի պետ գնդապետ Գարիկ Մովսեսյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ադրբեջանական կողմը հայկական որևէ անօդաչու թռչող սարք չի խոցել:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղհայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք: «Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է:

ՀՀ զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնց լուսանկարներից երևում էր, որ դրանք իսրայելական արտադրության են: Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել