ԵՄ-ի բյուջեն 5 մլրդ եվրո է ներառում Brexit-ից տուժած երկրների համար. Իռլանդիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) նոր յոթնամյա բյուջետային պլանը ներառում Է 5 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծում այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինն՝ ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները:

«Brexit-ը շատ ծանր մարտահրավեր դարձավ մեզ բոլորիս համար: Ես հատկապես ողջունում եմ մինչեւ 5 միլիարդ եվրո ծավալով պահուստային հիմնադրամի ստեղծման որոշումն այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Brexit-ից»,- ասել Է նա: Իռլանդիան այն երկրներից մեկն Է, որն իր աշխարհագրական դիրքի պատճառով վտանգի Է ենթարկվում կրելու ամենամեծ տնտեսական վնասը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց:

Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս Է եկել 2020 թվականի փետրվարի 1-ից, սակայն մինչեւ 2020 թվականի վերջը շարունակում Է գործել անցումային շրջանը, որի շրջանակներում երկիրը շարունակում Է մնալ միասնական շուկայի մի մասը: 2021 թվականից Մեծ Բրիտանիան դադարեցնում Է իր բոլոր վճարումները Եվրամիության բյուջե, որը դրա հետեւանքով կորցնում Է տարեկան ավելի քան 11 միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Գինեսի 11 ռեկորդ 2025 թվականին. «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի սաների հաջողությունները

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը