Պատրաստ եմ ծնկի իջնել․ Կադիրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կադիրովի «Տելեգրամ»-ի ալիքը, Չեչնիայի ղեկավարը նշել է, որ չեչեն ժողովուրդը խախաղության գինը գիտի ավելի, քան բոլորը, գիտի նաև վիշտը, որը բերում է պատերազմը:

«Մենք մեր սեփական փորձից գիտենք, որ ավելի լավ է կանխել պատերազմը և ամեն ինչ անել բարդ խնդիրների խաղաղ կարգավորման համար: Այսօր տեսնում ենք սրված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին։ Երկու պետություններն էլ եղբայրական են մեզ համար: Բայց այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավոտ են ողջ Կովկասի և ԱՊՀ երկրների համար»,- նշել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի և դաշնակից բոլոր պետությունների ղեկավարներին խոսել, բարձրաձայնել և միջոցներ ձեռնարկել այս հակամարտությունը դադարեցնելու համար:

«Ամեն ինչ պետք է արվի, որ կողմերը հասնեն խաղաղության: Հակառակ դեպքում, եթե, Աստված մի արասցե, այս դիմակայությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, արդյունքը հղի է ողբերգական հետևանքներով ոչ միայն ողջ Կովկասի համար: Մենք հիշում ենք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, մարդկային քանի կորուստ բերեց այս պատերազմը: Եվ այսօր կրկին մահացածներ կան, և իրավիճակը լարված է»,- ասել է Կադիրովը։

Ըստ Չեչնիայի ղեկավարի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության մասնակիցները պետք է իմանան, որ եթե անհապաղ վճռական միջոցներ չձեռնարկվեն, իրավիճակը կարող է վերածվել մեծ պատերազմի`բոլոր հետևանքներով: «Կսկսվեն նոր սադրանքներ, կլինեն անվերջ հոսքեր մահացածների, վիրավորների, փախստականների, որբերի... բայց հաղթողներ չեն լինի .... Խաղաղություն հաստատելու համար ես պատրաստ եմ ծնկի իջնել և խնդրել յուրաքանչյուրին: Այո, ես պատրաստ եմ, անհրաժեշտության դեպքում, զենք վերցնել և պայքարել հանուն արդարության, հանուն խաղաղության: Բայց ավելի իմաստուն կլինի, եթե նստենք բանակցությունների սեղանի շուրջ և թույլ չտանք լայնածավալ ողբերգություն»,- եզրափակել է Կադիրովը։

Հայերեն العربية English

Չկա ՀՀ-ի որևէ սահմանային միլիմետր, որն ավելի կարևոր է, քան մեկ այլ սահմանային միլիմետրը. ՔՊ խմբակցությունը՝ սահմանազատման մասին

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար մի շարք պահանջներ կսահմանվեն

Ուկրաինայի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

Հայտարարագիր ներկայացրած 61 հազար քաղաքացուց 4200-ն օգտվել է մինչև 100 հազար դրամ հետվճարի ծառայությունից․ Սիսակ Գաբրիելյան

Թրամփը հրամանագիր է ստորագրել Եմենի հութիների կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի արտաքին ռիսկերի պատկերում ցածր է գնահատում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը

ՀՀ ԱՀԾ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերի վերացումը քիչ հավանական է համարում

ՀՀ ԱԺ-ն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ

Գազայում հրադադարի մեկնարկից ի վեր փլատակներից հանվել է 170 մարդու մարմին

Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Իրան հակամարտությունները Հայաստանի համար կշարունակեն գեներացնել անվտանգային խնդիրներ. ՀՀ ԱՀԾ