ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ պատվաստանյութը հասանելի կլինի 18-60 տարեկան կամավորների համար: Փորձարկումներն անցկացվել են էմիրաթական G42 ընկերության և «Sinopharm China National Biotec Group»- ի միջև համագործակցության արդյունքում: Պատվաստանյութի փորձարկման հաջող ավարտի դեպքում այն կարող է շուկա մտնել 2020 թ․-ի վերջին։

ԱՄԷ-ն իրականացրել է կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 4 միլիոն թեստավորում և գրանցել է աշխարհում ամենաբարձր ցուցանիշը՝ թեստավորելով երկրում յուրաքանչյուր 2.5 մարդուց մեկին։ Այժմ շվաբրային թեստերի արդյունքները հայտնի են դառնում մի քանի ժամվա ընթացքում, իսկ ԱՄԷ-ի կողմից մշակված լազերային փորձարկման տեխնոլոգիան, որն ակնթարթային արդյունքներ է տալիս, կիրառվում է Դուբայ-Աբու Դաբի սահմանին։

ԱՄԷ-ում ավելի քան երեք ամսվա ընթացքում առաջին անգամ 48 ժամ շարունակ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան նոր դեպքեր չեն գրանցվել։

Էմիրությունների մայրաքաղաքում հյուրանոցների զբաղվածության մակարդակը հուլիսի 1-ից բարձրացել է 3% -ով և ակնկալվում է, որ այն կշարունակի ավելանալ՝ երկրում այս ոլորտի խթանմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների մեկնարկի արդյունքում։

Արաբական Միացյալ Էմիրությունները COVID-19-ի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկել Ղազախստան, Մեքսիկա և Բուրկինա Ֆասո: Ընդհանուր առմամբ 73 երկիր ԱՄԷ-ից ստացել է ավելի քան 1000 տոննա օգնություն:

Նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի ընթացքում ԱՄԷ-ի մեկնարկած հայրենադարձության չվերթներով ավելի քան 320,000 մարդ վերադարձել է հայրենիք։

Էմիրաթական ‹‹Etihad›› ավիաընկերությունը գործարկել է ուղևորների համար տնային թեստավորման ծառայությունը, որի շրջանակներում բուժաշխատողները կայցելեն բոլոր ցանկացող ուղևորների տուն՝ նրանց տեղում նրանց թեստավորելու։

ԱՄԷ Կառավարության նոր կազմը խոստացել է երկիրն ավելի լավ պատրաստել հետհամաճարակային շրջանին։

ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը հայտարարել է. «Իմ եղբոր՝ Ն․Գ․ շեյխ Մուհամեդ բեն Զայդի աջակցությամբ ԱՄԷ կառավարությունն արագորեն արձագանքեց գլոբալ նոր փոփոխություններին: Շրջապատող մարտահրավերներին արձագանքելու, պատշաճ որոշումներ ընդունելու և մեր գերակայությունները վերափոխելու առումով մենք աշխարհի լավագույն պետությունների շարքում ենք»։

Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը նշել է․ «Այսօր մենք հայտարարում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄԷ-ում COVID-19- ի հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել: Խորին երախտագիտություն ենք հայտնում մեր առաջնագծի հերոսներին և հասարակությանը` նախազգուշական միջոցառումներին հավատարիմ մնալու իրենց հանձնառության համար: Մենք պետք է շարունակենք մեր հավաքական ջանքերն այս մարտահրավերը լուծելու համար»:

Հատկանշական է, որ նախորդ օրվա ընթացքում ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1036-ով, այսպիսով երկրում ընդհանուր վարակվածների թիվը հասել է 56 հազար 422-ի, բուժվածներինը՝ 48 հազար 448-ի, իսկ մահացածներինը՝ 335-ի։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում