Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակայունացնող հայտարարություններին
1 րոպեի ընթերցում
![Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակայունացնող հայտարարություններին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1022196.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Միրզոյանի` «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից։
Ազգային ժողովի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը։ «ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեցի նաև Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Վերահաստատեցի իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ մենք շարունակելու ենք գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով»,- գրել է Միրզոյանը։