Տարածաշրջանային

Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա.Ալիևը կրկին քննադատում է ԱԳՆ-ին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա.Ալիևը կրկին քննադատում է ԱԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական մի շարք դիվանագետներին մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ նշելով, որ դա կադրային սխալ քաղաքականության հետևանք է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ակտիվ քայլեր է ձեռնարկում բոլոր երկրների հետ բնականոն բարեկամական և գործընկերային հարաբերությունների հաստատման համար, բայց դա չի նշանակում, որ պետության, ժողովրդի շահերը պետք է մի կողմ դնել:

«Արտերկրում մեր դիվանագետներից ոմանք դարձել են այդ երկրների դեսպանները, որտեղ նրանք աշխատում են: Այս երևույթին պետք է վերջ տրվի: Սա կադրային սխալ քաղաքականության հետևանք է: Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը, դավաճանել և չեն թաքցնում դա: Նրանք այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, որտեղ ապրում են»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն այս մասին բավականաչափ տեղեկություններ ունի, և ըստ նրա՝ ադրբեջանական դիվանագետները այդ երկների հատուկ ծառայությունից գումարներ և ցուցումներ են ստանում։ «Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղեկացրել են այդ երկրների հատուկ ծառայություններին, որոնք մեր գործընկերներն են: Ասել ենք, որ գիտենք՝ դուք եք ղեկավարում այդ մարդուն, դուք նրան տուն եք տրամադրել, այդ մարդը ձեր կամքով կեղտոտ քայլեր է անում: Մենք գիտենք այս ամենը: Ես կրկին ուզում եմ ասել, որ սա ցույց է տալիս այդ երկրների կեղծավորությունը: Մի կողմից՝ նրանք մեզ ընկերության ազդակներ են ուղարկում, խոսում գործընկերության մասին, բայց, ըստ էության, նրանք քարոզչություն են անում մեր դեմ: Նրանց նպատակը Ադրբեջանը թուլացնելն է, խարխլելն ու առաջնորդների մասին սուտ տարածելն է: Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա նշանակություն չունի: Քանի որ ադրբեջանցի ժողովուրդը ամեն ինչ լավ գիտի: Նա գիտի, որ այսօր մեր գործունեության մեջ առաջին հերթին ադրբեջանցու շահերն են», - եզրափակել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հուլիսի 15-ին էլ խիստ քննադատության էր ենթարկել ԱԳ արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին, որին հուլիսի 16-ին ազատել է պաշտոնից: Նրան փոխարինել է Ջեյհուն Բայրամովը:

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում