Տարածաշրջանային

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս մեկ զինծառայողի մահվան մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս մեկ զինծառայողի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է իր իսկ կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում ևս մեկ զինծառայողի կորստի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝մահացել է զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆգան օղլուն:

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ: Ադրբեջանը հուլիսի 16-ին հարվածել է նաև մարդասիրական առաքելություն իրականացնող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեքենային:

ՀՀՊՆ-ն լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինծառայողների դիակների տեղափոխման մասին

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում