Տարածաշրջանային

Ալիևն Ադրբեջանի կրթության նախարարին նշանակել է Արտաքին գործերի նախարար

1 րոպեի ընթերցում

Ալիևն Ադրբեջանի կրթության նախարարին նշանակել է Արտաքին գործերի նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ադրբեջանական լրատվամիջոցներից։

Բայրամովը 2013 թվականից եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։ Նա ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի էկոնոմիկայի բաժինը։

Ավելի վաղ, Էլմար Մամեդյարովն ազատվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Էլմար Մամեդյարովը 2004 թվականից էր այդ պաշտոնին։

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը վարչապետին ասել է, թե աշխատում է տնից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում