Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը կերկարաձգվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ևս 2 տարով երկարաձգել թվայնացմանհամարաշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հուլիսի 15-ի նիստում ստացավ 93 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ ձայներ:

2017-ի հունվարի 1-ից սկսած` գործատուն այլևս պարտավոր չէ վարել աշխատանքային գրքույկներ: Միաժամանակ սահմանվել է, որ իրենց մոտ գտնվող աշխատանքային գրքույկները գործատուները ներկայացնում են իրավասու մարմիններին, որոնք թվայնացվում և վերադարձվում են: Ի սկզբանե նախատեսված ժամկետն արդեն 2 անգամ երկարաձգվել էր: Սակայն դա բավարար չի եղել գործընթացն ավարտին հասցնելու համար: Նախագծով առաջարկվում է գործընթացի ժամկետը կրկին երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Նաև սահմանվում են հստակ ժամկետներ, թե գործատուն իր ծանուցումից հետո որքան ժամանակահատվածում պետք է այդ աշխատանքային գրքույկները ներկայացնի իրավասու մարմնին: Առաջարկվում է օրենքով սահմանել, որ գործատուի աշխատանքային գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է գործատուի վրա դրվել նաև դատական կարգով:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատականներով՝ այս պահին աշխատող գործատուների մոտ է ևս շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Նուբարաշեն վարչական շրջանը ոռոգման ջուր կունենա

Սեպտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովը Երևանում կհամախմբի 200-ից ավելի մասնակցի

ՊԵԿ իրազեկում՝ խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ

Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ կան մեծ հիմքեր՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում լավատեսորեն տրամադրվելու համար

Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը

Դեպի ԵՄ արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում են. ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Թրամփը հազվագյուտ ընդունելության կարժանացնի Սի Ծինփինին՝ նրան կդիմավորելով «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Digitech 2026-ը հավակնում է լինել ավելի ներկայացուցչական և ընդգրկուն. Ալեքսանդր Եսայան