Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախա­գահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողու­թյամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաս­տանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության և Լեհաստանի մի­ջազ­գային վարկի ամրապնդմանը։

Հայաստանը մեծապես կարևորում է պատմական բարեկամության և ընդհա­նուր արժեքների վրա հիմնված հայ-լեհական համագործակցության շարու­նակա­կան զարգացումը` երկուստեք հետաքրքություն ներկայացնող բոլոր բնագա­վառ­ներում և բազմակողմ հարթակներում»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում