Աննա Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հանդիպմանը դեսպանն Աննա Հակոբյանին է փոխանցել Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեյի ջերմ ողջույնները, ինչպես նաև COVID-19-ով ախտորոշված հայ երեխաներին Լիտվայի առաջին տիկնոջ նվիրաբերած հուշանվերները՝ լիտվական ձեռագործ խաղալիքներ, որ գործել են հաշմանդամություն ունեցող անձինք և շոկոլադ։

Տիկին դեսպանը շեշտել է, որ այդ հուշանվերները նշանավորում են Հայաստանի և Լիտվայի առաջին տիկինների ընկերությունը, ինչպես նաև այն Լիտվայի առաջին տիկնոջ՝ համավարակի շրջանում հայ ժողովրդին ուղղված համերաշխության նշանն է։

ՀՀ վարչապետի տիկինն էլ շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիտվային՝ ցուցաբերած օգնության և Հայաստան բժշկական անձնակազմ ուղարկելու համար։

Աննա Հակոբյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Դիանա Նաուսեդիենեյին՝ իր ջերմության և երեխաներին արված անակնկալի համար։

Տիկին Հակոբյանն ընդգծել է, որ շատ բարձր է գնահատում տիկին Նաուսեդիենեի հետ բարեկամությունը և համավարակի ավարտից հետո անպայման նպատակ ունի հրավիրել Հայաստան:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի միջև բարեկամությունը սկսվել է 2019 թվականի նոյեմբերին՝ Աննա Հակոբյանի Վիլնյուս կատարած այցի ժամանակ։

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածությանը՝ կարևորելով, որ համաշխարհային համավարակի այս դժվար օրերին երկրները հետևեն համաշխարհային զինադադար պահպանելու կոչերին։

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին