Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իգոր Նազարուկի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունումնախարար Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Նազարուկին վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար։

«Ես համոզված եմ, որ այդ տարիները մեծ ներդրում են եղել մեր երկու բարեկամ ժողովրդի կապերի ամրապնդմանը։ Եվ, չնայած տնտեսական հարաբերությունները այն ծավալը չունեն, որ մենք կցանկանայինք ունենալ, բայց հատկապես այն աշխատանքը, որ իրականացվել է նաև Ձեր մեծ ջանքերի շնորհիվ, անպայման կբերի սպասվող արդյունքներին», - ասել է նախարար Խաչատրյանը։ Նա նշել է, որ օրերս աշխատանքային քննարկում է ունեցել իր գործընկեր՝ Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսությաննախարար,Տնտնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժայի հետ, որի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի որոշումների ընթացքը։Նախարարը հույս է հայտնել, որ բոլորերկկողմ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։Նակարևորել է ինչպես երկկողմ համագործակցության ընդլայնումը, այնպես էլ արդյունավետ փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։

Իգոր Նազարուկը, շնորհակալություն հայտնելով նախարարին իր աշխատանքը բարձր գնահատելու համար՝ միաժամանակ նշել է, որ այդ գնահատականը Բելառուսիդեսպանության ողջ անձնակազմի աշխատանքի արդյունքն է, նաև հայկական կողմիարժանիքը։ Նա ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության և անձամբ նախարար Խաչատրյանի հետ արդյունավետ համագործակցությունը, նաև նշել նախկին նախարարների հետ աշխատանքը՝ նրանց ևս հայտնելով իր շնորհակալությունը։

Բելառուսի դեսպանն անդրադարձել է Հայաստանում ընթացող և նախանշվող գործարար ծրագրերին, որոնց թվում հիշատակել է հայ-բելառուսական անտառի հիմնումը Սևանա լճի մոտակայքում և կարևորել այդ ուղղությամբ աշխատանքի շարունակականությունը․«Անտառը մարդու, նաև երկրի և մոլորակի թոքերի նկատմամբ հոգատարության դրսևորում է։ Մեր սերունդները կգնահատեն դա։ Եվ կաևոր է, որ մենք դա չենք անում այժմեական հետաքրքրությունների համար, այլ մեր ղեկավարներնու ժողովրդները հայացք են ուղղում դեպի ապագան», - ասել է Իգոր Նազարուկը:Ողջունելով որոշակի ընդմիջումից հետո հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքիվեսկսմանգործընթացըը` դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում Մինսկում կայանալիք հերթական նիստին կարգանագրվեն նոր հաջողություններ։

«Ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի մեր համագործակցության ընթացքը ոչ մի պարագայում չդանդաղի․ միշտ կապի մեջ կլինեմ ինչպես մեր բելառուս գործընկերների, այնպես էլ իմ հայ ընկերների հետ և կշարոքւնակեմ աշխատելհանուն մեր ընդհանուր գործի հաջողության,որպեսզի մեր երկրներն ավելի ուժեղ և անկախ լինեն, իսկ մեր ժողովրդներն ապրեն բարեկեցիկ կյանքով և լինեն պաշտպանված», - իր խոսքը եզրափակել Իգոր Նազարուկը։

Հանդիպման ավարտին, Տիգրան Խաչատրյանը, որպես համատեղ արդյունավետ աշխատանքի գնահատանքի դրսևորում, Իգոր Նազարուկին է հանձնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հուշամեդալը։

Հայերեն

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ